DataArt ընկերությունը Yerevan Testing Days համաժողովի պլատինե հովանավորն է, որը կանցկացվի Հայաստանի ամերիկյան համալսարանում ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 1-ը:
Ապրիլի 29-ին DataArt-ի QA առաջատար մասնագետ (QA lead) Եվգենի Եֆիմովը հանդես կգա որպես Software Testing Armenian Cup թեստավորման մրցույթի ժյուրիի անդամ: DataArt-ը հատուկ մրցանակներ կշնորհի թիմային կարգում եւ լավագույն մասնակցին:
Ապրիլի 30-ին Եվգենի Եֆիմովը հանդես կգա «Ինչպես տապալել ձեր տեստավորման դեպարտամենտը` երեք պարզ քայլ» ելույթով: Բանախոսին լավագույն հարցերի հեղինակները կստանան մրցանակներ:
Երեք օր կոնֆերանսի հյուրերը կկարողանան ծանոթանալ ընկերության եւ աշխատակիցների հետ DataArt-ի ստենդում: Այստեղ հնարավոր կլինի ոչ միայն հարցեր տալ, այլեւ մասնակցել Skillotron մրցույթին՝ DataArt-ի կողմից ստեղծված տեխնիկական վիկտորինային, եւ կատարելագործել ձեր CV-ին DataArt-ի մեկ այլ ծառայության՝ CV Duck-ի շնորհիվ:
Ապրիլի 28-ին՝ կոնֆերանսի պաշտոնական բացումից մեկ օր առաջ, DataArt-ը կանցկացնի QA-փորձագետների հանդիպում՝ Երեւանում փորձարկման շուկայի առանձնահատկությունները, լավագույն փորձը եւ հաճախորդների մոտեցումները քննարկելու համար:
Մարտին DataArt-ը հայտարարել է Հայաստանում աշխատանքի մեկնարկի մասին: Նախատեսվում է, որ գրասենյակը կբացվի 2019թ. մայիս-հունիս ամիսներին: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ առնվազն 30 մասնագետ աշխատանքի կանցնի DataArt-ի երեւանյան գրասենյակում:
Yerevan Testing Days-ի կազմակերպիչներն են՝ ArmSTQB - Armenian Software Testing Qualifications Board ընկերությունը, Quality Testing Lab ընկերությունը, Որակի ապահովման մասնագետների հայկական միությունը, TestingArt ընկերությունը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը։
DataArt-ը ստեղծում եւ մշակում է եզակի ծրագրային լուծումներին, որոնք օգնում են հաճախորդներին զարգացնել իրենց բիզնեսը տարբեր ոլորտներում: DataArt-ը ձեռք է բազմաթիվ ընկերությունների վստահությունը, որոնց թվում են Nasdaq-ը, Travelport-ը, Ocado-ը, Betfair-ը, Regus-ը, Meetup-ը եւ Apple Leisure Group-ը: DataArt-ը համախմբում է ավելի քան 2700 մասնագետների փորձը Միացյալ Նահանգների, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի 22 քաղաքներում: