12:38 | 15.04.19 | Նորություններ | 1908

Microsoft-ի Outlook ծառայությունը՝ հաքերային հարձակման զոհ

Հաքերները կոտրել են Microsoft-ի Outlook փոստային ծառայությունը եւ ստացել մի շարք օգտահաշիվների հասանելիություն:

The Verge-իտեղեկություններով, հաքերներին հաջողվել է ստանալ տեղեկատվություն ուղարկված նամակների թեմաների եւ զրուցակիցների էլ հասցեների վերաբերյալ:

Microsoft-ում նշել են, որ նամակների բովանդակությունը հասանելի չի դարձել հաքերներին: Թե քանի օգտատեր է հարձակման ենթարկվել, եւ թե ովքեր են չարագործները, պարզ չէ:

Ընկերությունում նաեւ չգիտեն, թե ինչ նպատակով կարող է օգտագործվել ստացված տեղեկատվությունը: Microsoft-ը խորհուրդ է տվել Outlook-ի ծառայություններից օգտվողներին փոխել գաղտնաբառերը: