10:41 | 26.12.18 | Նորություններ | 4970

Xiaomi-ն թեթեւ եւ տնտեսող բրաուզեր է գործարկել

Xiaomi ընկերությունը գործարկել է Mint դիտարկիչը (browser), որը նախատեսված է թույլ սմարթֆոններով համացանցից օգտվելը դյուրացնելու համար:

Google Play-ում հայտնված բրաուզերը անվճար է ներբեռնման համար, թեթեւ է եւ արագ:

Դիտարկիչը դուր կգա հատկապես այն օգտատերերին, որոնց սմարթֆոնները հիշողության քիչ ծավալ ունեն: Mint-ի ծավալն ընդամենը 11 ՄԲ է: Այն կարելի է ներբեռնել Android 4.4 եւ ավելի բարձր սարքերի վրա:

Xiaomi-ում նշել են, որ դիտարկիչում հնարավոր է ձայնային որոնում կատարել, առկա են «ինկոգնիտո» եւ «ընթերցանության» ռեժիմներ, ինչպես նաեւ թրաֆիկի տնտեսման գործառույթ: