11:27 | 14.12.18 | Նորություններ | 3404

Հայտնի են 2018թ. ամենաթույլ գաղտնաբառերը

Տվյալների պաշպանությամբ զբաղվող SplashData ընկերությունը հրապարակել է 2018թ. 100 ամենաթույլ գաղտնաբառերի ցուցակը:

Գլխավոր տասնյակն ունի հետեւյալ տեսքը՝

1. 123456
2. password
3. 123456789
4. 12345678
5. 12345
6. 111111
7. 1234567
8. sunshine
9. qwerty
10. iloveyou

Վարկանիշը կազմվել է ավելի քան 5 մլն բանալի արտահայտությունների հիման վրա, որոնք օգտագործվել են անցնող տարվա ընթացքում:

SplashData-ի տնօրեն Մորգան Սլեյնի խոսքով, օգտատերերը չեն սովորում նախկին սխալների վրա, շարունակելով իրենց ռիսկի ենթարկել:

Փորձագետները խորհուրդ են տալիս լինել ավելի ուշադիր եւ չօգտագործել միեւնույն գաղտնաբառը՝ էլ. փոստի, օնլայն բանկինգի եւ այլ ծառայությունների համար: Պաշտպանված գաղտնաբառը պետք է կազմված լինի առնվազն 8 նիշից, ներառյալ թվեր եւ տառեր (մեծատառ եւ փոքրատառ): Խորհուրդներից է նաեւ կրկնակի նույնականացման գործառույթի կիրառումը, որի շրջանակում օգտատերը SMS-ի տեսքով ստանում է PIN կոդ եւ այն մուտքագրում համակարգում: