12:10 | 12.12.18 | Նորություններ | 6518
Մինչեւ 2019թ. հունվարի 31-ը գնելով Samsung, iPhone, Honor, Xiaomi, Alcatel, Nokia սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
Առաջարկում ներառված է սմարթֆոնների մեծ տեսականի, որին կարելի է ծանոթանալ այստեղ:
«Y» սակագնային պլանով բաժանորդը ստանում է՝
- Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
- 5 ԳԲ ինտերնետ
- 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 եւ +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա
- 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
- 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, եւ սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
Սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
Առաջարկը գործում է սմարթֆոնը թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ գնելու դեպքում: Սմարթֆոնների ցանկը պարբերաբար համալրվելու է նոր մոդելներով: