17:08 | 26.11.18 | Նորություններ | 4045

ՏՏ ոլորտի կազմակերպությունները մրցել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի շրջանակում

 

Նոյեմբերի 25-ին ՏՏ ոլորտի կազմակերպությունները մրցել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում, որը կազմակերպել էր «Օրրան» բարեգործական ՀԿ-ն:

«ՏՏ ոլորտը` երեխաների համար» (IT for Children) նախաձեռնության շրջանակում կայացած միջոցառման նպատակն էր համախմբել Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մեկ գաղափարի շուրջ՝ ծառայեցնել ինտելեկտը հանուն ապահով, զարգացած ու կայացած ապագայի՝ անապահով երեխաների համար:

Միջոցառմանը մասնակցել են BetConstruct, Digitain, STDev, Synopsys Armenia, Webb Fontaine, Workfront կազմակերպությունները, որոնք կատարել են նվիրատվություն «Օրրան» բարեգործական հիմնադրամին:

Առաջին տեղը զբաղեցրել է BetConstruct թիմը՝ իր հետ տանելով խաղի խորհրդանիշ բուն՝ պատրաստված Օրրանի երեխաների կողմից: Թիմը նվերներ է ստացել Multi Wellness Center մարզաառողջարարական համալիրի, Arloopa-ի, Bookinist-ի եւ Dragon Garden ռեստորանի կողմից:

Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Synopsys Armenia եւ Workfront Armenia թիմերը, որոնք նույնպես արժանացել են նվերների: