12:28 | 05.11.18 | Նորություններ | 3219
Նոյեմբերի 8-ին 19:30-ին BURO-ում Repat Start-Up մենթորային ծրագիրը կներկայացնի այն ստարտափներին, որոնց հետ աշխատել է վերջին կես տարվա ընթացքում:
Ներկայացվելու են Blooming Armenia (Ֆրանսիա), Profi (Ռուսաստան) եւ Food.Net (Ռուսաստան) նախագծերը: Մուտքն ազատ է:
Repat Start-Up մենթորային ծրագրի նպատակն է աջակցել այն նորարարներին, որոնք ցանկանում են իրականացնել Հայաստանի զարգացմանն անմիջականորեն նպաստող նոր նախաձեռնություններ։ Ծրագրի թիրախում են անհատներ, որոնք բնակվում են արտերկրում կամ ոչ ավելի քան 3 տարի՝ Հայաստանում։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ունենալ անձնական մենթորի աջակցություն գործունեության ամբողջ ընթացքում, ինչպես նաեւ տրամադրում է մեկամյա բաժանորդագրություն քովորքինգ տարածքում։