11:35 | 31.10.18 | Նորություններ | 3174

FIFA-ն հաքերային հարձակման է ենթարկվել

FIFA-ի համակարգիչներն այս տարվա մարտին ենթարկվել են կիբեռ հարձակման:

BBC-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել են FIFA-ում: 

«Մարտ ամսի հարձակումից հետո FIFA-ն իրականացրել է ՏՏ անվտանգությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ իր աշխատակիցներին պաշտպանելու համար: Կիբեռ հարձակումները շարունակական խնդիրներ են, որոնց աշխարհի անթիվ-անհամար կազմակերպությունների հետ միասին բախվում է նաեւ FIFA-ն»,- նշել են ֆեդերացիայում:

FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի խոսքով, իրենք կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները կիբեռ հարձակումներին ադեկվատ արձագանքելու համար:

Ի դեպ, FIFA-ն հարձակման էր ենթարկվել նաեւ 2016թ., երբ ռուսական Fancy Bears հաքերային խումբը հրապարակել էր դոպինգ օգտագործած ֆուտբոլիստների ցանկը: