13:50 | 08.10.18 | Նորություններ | 4509

Վարչապետը ներկայացրել է նախարար Հակոբ Արշակյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

Փաշինյանը նշել է, որ որպես նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում էր եւ հիմա առավել եւս պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն:

«Մենք հետագայում պետք է մտածենք այս պատասխանատվությունն առավել արդյունավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման շուրջ, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը շատ հստակ է ձեւակերպված՝ Հայաստանն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի: Այս գործում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դերը պետք է ավելի առաջ մղվի», - ասել է կառավարության ղեկավարը: