11:24 | 01.08.18 | Նորություններ | 7897

LinkedIn-ում այսուհետ հնարավոր է ձայնային հաղորդագրություններ թողնել

LinkedIn-ը հայտարարել է ձայնային հաղորդագրություններ թողնելու գործառույթի գործարկման մասին:

Մինչեւ մեկ րոպե տեւողությամբ ձայնային հաղորդագրություն ձայնագրել եւ ուղարկել կկարողանան iOS եւ Android օգտատերերը: Հաղորդագրությունները ստանալ եւ լսել հնարավոր կլինի LinkedIn-ի ինչպես մոբայլ, այնպես էլ վեբ տարբերակում:

Առաջիկա շաբաթների ընթացքում նոր գործառույթը հասանելի կդառնա բոլոր օգտատերերին:

«Մարդիկ չորս անգամ ավելի արագ են խոսում, քան տեքստեր գրում: Այդպիսով, ձայնային հաղորդագրություն թողնելը հարմար է առավել երկար եւ բարդ մտքեր շարադրելու դեպքում: Սա նաեւ հարմար տարբերակ է, երբ շարժման մեջ եք եւ ժամանակ չունեք կանգ առնելու եւ տեքստ շարադրելու»,- ընդգծել են LinkedIn-ում: