11:18 | 07.07.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 149612
Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:
Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ , ավելանում է դրանց թիվը:
Itel.am-ը նոր շարք է սկսում, որում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:
Zangi ընկերության մշակած նույնանուն հավելվածը հնարավորություն է տալիս նույնիսկ շատ թույլ ինտերնետի դեպքում բարձրորակ վիդեո եւ աուդիո զանգեր իրականացնել, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով եւ տեսանյութերով:
Հայ ծրագրավորողների մշակած հավելվածի Android եւ iOS տարբերակների ներբեռնումների ընդհանուր թիվն այսօր գերազանցում է 200 հազ-ը: Ներբեռնումների 50%-ը Հայաստանից է, մյուս կեսը՝ արտերկրից:
Zangi-ի գրասենյակը տեղակայված է Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում:
Գրասենյակի պատուհաններն ամբողջովին ապակեպատ են
Բարձրահարկ շենքի վերին հարկում տեղակայված գրասենյակի բացօթյա պատշգամբը նայում է դեպի Ազատության հրապարակ
Zangi-ն այս շենք է տեղափոխվել մեկ տարի առաջ: Այս պահին ունի 25 աշխատող
Zangi-ում նախապատվությունը տալիս են Apple համակարգիչներին
Zangi-ում կարելի է գրել պատերին. վերջիններս ներկված են հատուկ ներկով եւ ծառայում են որպես գրատախտակ
Լուսային տեխնիկան կախված է դեպի ներքեւ՝ դրանով տալով նաեւ հարթության էֆեկտ: Դա հատկապես նկատելի է երեկոյան ժամերին` դրսից նայելիս
Zangi-ի բազկաթոռները բերված են Ֆրանսիայից, Steelcase ապրանքանիշի են եւ աշխատակիցների խոսքով՝ բավական հարմարավետ
Ընդմիջումը տեւում է մեկ ժամ, որը կարելի է անցկացնել նաեւ սրճարանի տեսք ունեցող խոհանոցում
Zangi-ի աշխատակիցները նաեւ բույսեր են աճեցնում
Խորհրդակցական սենյակում են անցնում ամենաթեժ բանավեճերը
Zangi-ն մտադիր է գլոբալ պրոդուկտ դառնալ
Փափուկ բազմոցը կարող է լիցքաթափել եւ օգնել նոր եռանդով աշխատել
Ամեն ինչ հիշելու համար
Zangi-ի աշխատակիցները առաջնորդվում են նմանատիպ կարգախոսով
Կողմնորոշում՝ դռան միջոցով
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի