16:18 | 07.11.14 | Հարցազրույցներ | exclusive 8753

Մանուկ Հերգնյան. «Վենչուրային հիմնադրամը վստահության վրա հիմնված բիզնես է»

2013 թ-ին հիմնված Գրանատուս Վենչուրսը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է: Այն ֆինանսավորում, խորհրդատվություն եւ կապերի լայն ցանց է տրամադրում Հայաստանում հիմնված կամ գործունեություն ծավալող տեխնոլոգիական նորաստեղծ եւ խոստումնալից ընկերություններին:

Ընկերությունը գրասենյակներ ունի Հայաստանում, Լոնդոնում եւ Սինգապուրում:

Վերջերս Նյու Յորքում կայացած Արմտեք համաժողովի ընթացքում Գրանատուս Վենչուրսը հայտարարել էր երկու հայկական ստարտափների $100 հազ. եւ $500 հազ. ֆինանսավորում տրամադրելու մասին:

Գրանատուս Վենչուրս ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանի հարցազրույցը Banks.am-ին:

- Պ-ն Հերգնյան, վերջերս հայտնի դարձավ Գրանատուս Վենչուրս-ի կողմից՝ SoloLearn եւ Wicastr ընկերությունների ֆինանսավորման մասին: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը:

- Վենչուրային հիմնադրամներում գաղափարների ներկայացման եւ գնահատման գործընթացը տեղի է ունենում անընդհատ: Ըստ էության, վենչուրային հիմնադրամները հեռանկարային նախագծերի, գաղափարների փնտրման, հայտնաբերման եւ աջակցման յուրահատուկ մեխանիզմներ են: Մենք, այսպես կոչված, վաղ փուլի ներդրումային հիմնադրամ ենք` ներդրում ենք այն փուլում, երբ առկա է արտադրանքի նախատիպը՝ փորձարկված որոշակի սպառողների շրջանակում, սակայն դեռեւս չկա եկամուտ, կամ էլ այն փոքր է:

Շարունակությունը կարող եք ընթերցել այստեղ: