12:03 | 12.01.18 | Նորություններ | 27073

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «ՍՈՐՍ» հիմնադրամն ամփոփել են 2017-ի աշխատանքները

Արդեն երկու տարի հատուկ խնամքի կարիք ունեցող 40 երեխա Երեւանում օգտվում է մասնագիտացված անհատական օգնականի ծառայությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ:

Հայաստանում չորս տարի առաջ ստեղծված «ՍՈՐՍ» հիմնադրամը թիրախային խմբում է ընդգրկել նաեւ նրանց ընտանիքներին:

2014-ից իր աջակցությամբ հիմնադրամի տարբեր ծրագրերին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 2017թ. 40 երեխայի հետ 8 ամիս շարունակ շաբաթական 3 օր 6-8 ժամ աշխատանք է տարվել տանը, դրսում, դպրոցում եւ կենտրոններում: Անհատական օգնականները վերապատրաստման դասընթացներ են անցել, ինչպես նաեւ պրակտիկ աշխատանք կատարել երեխաների հետ զարգացման եւ խնամքի կենտրոններում:

«ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրենՄարինա Պարազյանը կարեւոր ձեռքբերում է համարում ծրագրի թիրախային կետերի իրագործումը: Մասնավորապես այն, որ հիմնադրամին հաջողվել է ստեղծել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների սպասարկման նոր մասնագիտացում, համախմբել հաշմանդամության տարատեսակ խնդիրներով զբաղվող առաջատար մասնագետներին, աշխատանքով ապահովել նեղ մասնագիտացմամբ երիտասարդ կադրերին, աջակցել թիրախային խմբում հայտնված ընտանիքներին ու երեխաներին: