15:59 | 26.12.17 | Նորություններ | 40753

«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ Իվանա Չաբբաքը Երեւանում վարպետության դաս է վարել

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրների համար ինտերակտիվ ֆորմատով վարպետության դասով հանդես է եկել հոլիվուդյան հայտնի մասնագետ Իվանա Չաբբաքը:

Միջոցառման հովանավորներից էր «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում:

«Հայաստանյան մշակույթի գործիչները, սկսնակ եւ փորձառու դերասաններն ու ռեժիսորները, ինչպես ցանկացած այլ ոլորտի մասնագետներ, կարիք ունեն տեղեկանալու եւ ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր մասնագետների փորձառությանն ու մոտեցումներին, ունկնդրելու դասախոսություններն ու հարցեր ուղղելու։ «Ռոստելեկոմ»-ը, կարեւորելով մշակույթի դերը հասարակության զարգացման, ինչպես նաեւ սերունդների դաստիարակության գործում, մշտապես պատրաստ է աջակցել նմանօրինակ նախագծերի անցկացմանն ու կայացմանը Հայաստանում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միջոցառմանը մասնակցել են սկսնակ եւ արդեն հայտնի դերասաններ ու ռեժիսորներ: