15:19 | 20.12.17 | Նորություններ | 22585

Ucom-ն ամանորյա նվեր է պատրաստել U!TV բաժանորդների համար

Դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը U!TV ծառայության բաժանորդները կվայելեն Ամանորի մթնոլորտը՝ դիտելով միջազգային առաջատար ընկերությունների արտադրանքը:

«Տեսավարձույթ» բաժնում հատուկ այս օրերի համար առանձնացված New Year 2018 պանակում Ucom-ի բաժանորդները կգտնեն ամանորյա ուրախ ֆիլմեր եւ մուլտֆիլմեր՝ անվճար դիտման համար:  Բացառիկ հեռուստաարտադրանքով կզարմացնեն Paramount Comedy եւ Discovery Turbo Xtra ֆիլմերի եւ ժամանցային ալիքները: Մի շարք ֆիլմային հեռուստաալիքներ, ինչպիսիք են ViP Megahit-ը, ViP Premiere-ը եւ Spike-ը կարելի է դիտել բացառապես Ucom հեռուստացանցում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխարհի ամենահայտնի հեռուստաարտադրողների բազմաժանր ու որակյալ բովանդակությունից Ucom-ի հեռուստադիտողները կարողանան ընտրել լավագույնը: Մաղթում ենք հաճելի դիտում եւ առիթից օգտվելով՝ նաեւ բարի Ամանոր»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Տոնական օրերին VH1 Classic, Paramount Channel, Boomerang, Eurosport 1 HD ալիքների երաժշտական, ֆիլմերի, մանկական եւ սպորտային բովանդակությունը կգունավորի թե՛ ամենափոքր, եւ թե՛ մեծահասակ լսարանի տոնական օրերը: