13:32 | 27.10.17 | Նորություններ | 26102
Apple ընկերության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ucom-ը՝ որպես Apple-ի մի քանի տարվա պաշտոնական գործընկեր, մեկնարկել է iPhone 8 եւ iPhone 8 Plus սմարթֆոնների վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Մեր երկրի համար նախատեսված նորագույն սմարթֆոնների խմբաքանակն այս տարի եւս պատրաստ է լիարժեք շահագործման Apple ընկերության կողմից միակ սերտիֆիկացված Ucom-ի 4G+ ցանցում: Ucom-ի սպասարկման սրահներում առկա են սմարթֆոնի «տիեզերական մոխրագույն», արծաթագույն եւ ոսկեգույն երանգները: Այն, ինչպես միշտ, վաճառվում է գնային մի քանի լուծման տարբերակով»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«64 ԳԲ հիշողություն ունեցող սմարթֆոնը հասանելի է 469 հազար դրամ մանրածախ վաճառքի գնով։ Այդ նույն մոդելը Ucom-ում հնարավոր է ձեռք բերել 24 ամսվա ապառիկի պայմանով՝ սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքով եւ 0% միջնորդավճարով՝ բաժանորդագրվելով Ունիվերսալ Պյուս 5500 եւ բարձր հետվճարային սակագնային պլանի։ Այս պարագայում բարձրակարգ հեռախոսից բացի բաժանորդներն ամեն ամիս կստանան 750 րոպե՝ դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստանի ցանկացած ցանց, ԱՄՆ եւ Կանադա զանգելու եւ 5 ԳԲ շարժական ինտերնետից օգտվելու համար:
Հոկտեմբերի 27-ից Ucom-ի Հյուսիսային պողոտայի գլխավոր սպասարկման կենտրոնում մեկնարկեց նաեւ Apple օրիգինալ աքսեսուրների վաճառքը՝ 1 տարվա պաշտոնական երաշխիքով: Այսպիսով, 1 տարվա պաշտոնական երաշխիքը գործում է ոչ միայն գնված սմարթֆոնների, այլեւ օրիգինալ աուդիո փոխարկիչ, լիցքավորման լար, EarPods ականջակալներ, անլար AirPods ականջակալներ, ինչպես նաեւ Beats Solo3, Beats EP On-Ear, Beats Studio, BeatsX, Powerbeats 3, Beats Pill+ ականջակալներ ձեռք բերելու դեպքում:
iPhone-ի սիրահարները կգնահատեն անլար լիցքավորման հնարավորությունը, 25% ավելի բարձր ձայնային հնչողությամբ բարձրախոսները, A11 բիոնիկ պրոցեսորի աշխատանքը, որը մինչեւ 70% ավելի արագ է, քան մինչ այս արտադրված iPhone-ի A10 Fusion պրոցեսորը»,- ասված է հաղորդագրությունում: