16:14 | 05.09.17 | Նորություններ | 24417

    Beeline-ի Կապի թանգարանը ժամանակավորապես փակ կլինի

    Beeline-ը տեղեկացնում է, որ Կապի թանգարանն այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը եւ փակ է լինելու այցելությունների  համար:

    Թանգարանում մեկնարկում է վերանորոգում, որի ավարտից հետո այն կրկին կբացի իր դռները:

    Վերաբացման օրվա մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

    Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի եւ ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաեւ երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ:

    Թանգարանը գործում է Ազատության 24/1 հասցեում։