Հայաստանը ներկայացնող Թումոյի թիմը գրավել է երրորդ տեղը FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում:

Խաղերին մասնակցում էին թիմեր 163 երկրներից։

Առաջին տեղը զբաղեցրել է Եվրոպայի հավաքականը, երկրորդը՝ Լեհաստանի թիմը:


Հայկական թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լեւոն Բալագյոզյանը, Լիլիթ եւ Աշոտ Թարումյանները եւ նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։