12:20 | 22.05.17 | Նորություններ | 2879

Yandex-ը ստեղծում է սեփական ձայնային օգնականը

Yandex-ը Android-ի իր բետա-տարբերակում թեստավորում է «Ալիսա» ձայնային օգնականը, որը կարող է խոսել եղանակի մասին, ճանապարhի երթուղիներ գծել, հուշել հասցեներ, որոնել տեղեկատվություն ինտերնետում եւ այլն:

Siri-ի եւ Google Assistant-ի «ռուս կոլեգային» կարելի է հարցեր ուղղել ձայնով կամ ստեղնաշարով տեքստը տպելու միջոցով: Պատասխանները կարելի է գնահատել եւ դրական գնահատականի դեպքում «Ալիսա»-ն շնորհակալություն կհայտնի:  

Vc.ru-ի հետ զրույցում Yandex-ի ներկայացուցիչները նշել են, որ «ինտերֆեյսի փոփոխությունների հետ կապված մանրամասներ կհայտնեն միայն այն բանից հետո, երբ թեստավորումն ավարտվի, եւ բոլոր անհրաժեշտ մշակումները ներդրվեն»: Ակնկալվում է, որ գործընթացն ավարտին կմոտենա ընթացիկ տարում: