16:31 | 28.04.17 | Նորություններ | 16797

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարելավել է իր վեբ հոսթինգի ծառայությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին համացանցի հետ կապված ծառայություններն այսուհետ տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր՝ IPv6 տարբերակի հիման վրա:

Վեբ հոսթինգի ծառայությունը կազմակերպություններին եւ անհատներին թույլ է տալիս կայքը կամ կայքէջը հասանելի դարձնել համացանցում՝ տեղակայելով դրանք սերվերների վրա:

Վեբ հոսթինգի ծառայությունից բացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջարկում է ամպային (cloud) լուծումներ, ինչպես նաեւ դոմենների գրանցում՝ .am եւ .հայ տիրույթներում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ձայնային եւ 3G/4G ցանցերում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, այլեւ հեռահաղորդակցության ոլորտում համալիր լուծումների առաջատար: Վեբ հոսթինգի, դոմենների գրանցման եւ ամպային ծառայություններ, բջջային հավելվածներ, բջջային եւ առցանց վճարումներ, ինչպես նաեւ՝ IP հեռուստատեսության ու հեռախոսակապի, եւ ֆիքսված ինտերնետի ծառայություններ. առաջ ենք շարժվում բոլոր այս ուղղություններով եւ նոր անակնկալները դեռ առջեւում են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: