14:59 | 15.03.17 | Նորություններ | 7828

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուծվել է եւս 5 ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ 5 տարում Հայաստանում լուծվել է 135 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ նպատակով ներդրվել է ավելի քան 333 մլն դրամ:

Արագածոտնի մարզում ծրագրից օգտվել է հինգ ընտանիք: Ավարտվել է 4 կիսակառույցի շինարարություն, հիմնովին փոխվել են եւս մեկ տան տանիքն ու պատուհանները:

«Ամեն ինչ ունի իր ռեզոնանսը. դրական հույզերը լավատեսություն են ծնում, բացասականները՝ հիասթափություն: Այս համատեղ ծրագրի նպատակը վաղվա օրվա նկատմամբ հավատ արթնանցելն է, միաժամանակ՝ պատասխանատու արժեհամակարգ փոխանցելը: Անչափ կարեւոր է, որ մեր հայրենակիցներն զգան, որ  մենակ չեն իրենց հոգսերի մեջ: Այդ հավատն անհրաժեշտ է կայացած երկիր ունենալու համար: Հոգսերի մեջ մեկուսանալու փոխարեն, մարդը սկսում է հավատալ իր ուժերին, ձեւավորում բարձր ինքնագնահատական եւ դառնում է առավել պատասխանատու՝ երկրին օգտակար լինելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: