17:41 | 03.02.17 | Նորություններ | 16673

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ գործարկվել է QARTEZ հավելվածը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ ստեղծվել է QARTEZ հավելվածը, որի օգնությամբ Երեւանի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ վայրը՝ խնայելով ժամանակ:

««QARTEZ» հավելվածն օգտակար գործիք է: Այն Երեւանի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմական հուշարձաններին, զգալ քաղաքի զարկերակը եւ բացահայտել նրա բնակիչների կենսակերպը: Հավելվածի շնորհիվ՝ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ ու հաճելի կդառնա հյուրերի համար, ինչը կարեւոր քայլ է Երեւանն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը դարձնելու գործում:  Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանում ամենաընդարձակ 3G եւ 4G ցանցերը կօգնեն լավագույնս օգտագործել հավելվածի բազմաթիվ հնարավորությունները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հավելվածը կարող է գովազդային հարթակ ծառայել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ հավելվածում պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել իրենց ընկերության անհատական էջին»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
    
Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են շարժական ինտերնետի սպառմանը:

Նախատեսվում է մոտ ապագայում հավելվածում ընդգրկել Դիլիջանը, Ծաղկաձորը եւ ՀՀ այլ քաղաքներ: