Climate Tech Hackathon

30 Հուն 2018 - 01 Հուլ 2018
ISTC

24-ժամյա միջոցառումը կստեղծի անտառային և գյուղատնտեսության մարտահրավերների լուծումներ գտնելու բարենպաստ միջավայր
Գրանցվել

Blockchain Hackathon: Securing the integrity of elections

23 Հուն 2018 - 24 Հուն 2018
Hero House

Թիմերը 30 ժամվա ընթացքում կզարգացնեն իրենց լուծումները
Գրանցվել

Րաֆֆի Գրիգորյան

U.S. Democratic National Committee

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն (CTO)

Ալ Եսայան

IntelinAir

Ամերիկահայ գործարար, IntelinAir ընկերության հիմնադիր

Կարեն Վարդանյան

Union of Information Technology Enterprises

ԻՏՁՄ գործադիր տնօրեն

Արտաշես Վարդանյան

Microsoft Innovation Center

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն

LiveBoard

Ինտերակտիվ գրատախտակ՝ նկարելու եւ զրուցելու համար

Armenia Today

Հայաստանյան վերջին լուրերը՝ տարբեր աղբյուրներից

Chessfimee

Շախմատի խաղատախտակի սքանավորում եւ վերլուծություն

ARMOJI

Հայկական էմոջիների առաջին հավելվածը

TaxoLine

Տաքսիների օնլայն պատվիրում Երեւանում

Mashtots

Արեւմտահայերեն սովորեցնող հավելված

360 Stories

Հայաստանի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Cartly

Մթերքի օնլայն գնում

Սասուն Գրիգորյան. ՀՀ-ն պետք է ՏՏ գլոբալ լիդեր դառնա որեւէ ուղղությունում

Սիդնեյում բնակվող Սասուն Գրիգորյանն ամերիկյան Salesforce ՏՏ ընկերության հանրային քաղաքականության գծով տնօրենն է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:

Նախկինում աշխատել է eBay-ում՝ որպես Ասիա/ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընկերության Հանրային քաղաքականության հարցերով տնօրեն:

Մինչ eBay-ում աշխատելը, Microsoft Australia-ում եղել է կառավարական կապերի պատասխանատուն, աշխատել է պետական կառույցներում եւ անդրազգային մի շարք ընկերություններում:

Itel.am-ը զրուցել է Սասուն Գրիգորյանի հետ, որն օրերս Երեւանում ներկայացրել է իր «Սմարթ ազգ. Ծրագիր ժամանակակից Հայաստանի համար» գիրքը:

- Ինչպե՞ս առաջացավ նման գիրք գրելու գաղափարը:

 -Ես երկար ժամանակ մտածում էի նման գաղափարի շուրջ եւ անցած տարի որոշեցի գիրք գրել: Ցանկանում էի ՀՀ քաղաքացիներին եւ կառավարությանը ներկայացնել պարզ, ճշգրիտ խորհուրդներ եւ առաջարկներ՝ օգտագործելով Ավստրալիայի կառավարությունում եւ անդրազգային ընկերություններում ունեցած փորձս:



Մտածեցի, որ եթե կարողացել եմ օգնել այդ ընկերություններին զարգանալ եւ հաջողության հասնել, ինչո՞ւ իմ փորձը չփոխանցեմ նաեւ Հայաստանին: Կարծում եմ, որ հայերս ունենք հավաքական պատասխանատվություն՝ ազգի բարգավաճման համար: Ինչպես Ռուբեն Վարդանյանն էր վերջերս նշել՝ «Հայաստանը բարգավաճ դարձնելը մեր պարտքն է»: Ահա թե ինչու գրեցի գիրքը:   
 
- Ի՞նչ լեզուներով է հասանելի գիրքը:
 
-Այն գրել եմ 2016թ. առաջին կեսին՝ անգլերենով: Մի քանի ամիս անց այն հրատարակվեց Լոնդոնում գործող Կոմիտաս ինստիտուտի կողմից: Հույս ունեմ, որ հայերեն տարբերակը կհրապարակվի առաջիկա ամիսներին: Այս շաբաթ Երեւանում կայացավ գրքի հայաստանյան շնորհանդեսը:

«Սմարթ ազգ. Ծրագիր ժամանակակից Հայաստանի համար» գիրքը հասանելի է Արթբրիջում, Amazon.com-ում, Կոմիտաս ինստիտուտի կայքում, ինչպես նաեւ Kindle-ում:

- Այսպիսով` որո՞նք են ձեր խորհուրդները Հայաստանը խելացի ազգ դարձնելու ճանապարհին:
 
- Կարծում եմ՝ մենք կարիք ունենք մի շարք թարմ, խելացի, տարբեր ոլորտների հանրային քաղաքականությանը վերաբերող գաղափարների: Սա նաեւ տեխնոլոգիական ոլորտին է վերաբերում:

Գրքի առաջին գլուխը հենց ՏՏ ոլորտին է առնչվում: Գլուխն անվանել եմ «Սիլիկոնյան լեռ»: Այն այդպես եմ անվանել, քանի որ հասկանալի տերմին է, բրենդինգի մաս:   
 
Կարծում եմ՝ Հայաստանը պետք է վերանայի իր հայացքները: Հայաստանն արդեն իսկ տեխնոլոգիական վայր է: Ընդունակություններն առկա են, սակայն կա մի քանի բան, որոնց ուղղությամբ պետք է կենտրոնանալ: Առաջին հերթին հարկավոր է ստեղծել Տեղեկատվության եւ տեխնոլոգիաների խորհուրդ, որն անկախ կլինի կառավարությունից: Այս խորհրդում ներկայացված պետք է լինեն ոչ միայն հաջողակ հայ ձեռներեցներ, այլեւ գլոբալ ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի եւ բիզնես լիդերներ:
 
Երկրորդ, մենք պետք է մտածենք, թե ինչպես տեխնոլոգիական որեւէ ուղղությունում ճանաչում ձեռք բերենք՝ որպես գլոբալ լիդեր: Օրինակ՝ Իսրայելն անվտանգության տեխնոլոգիաների համաշխարհային լիդեր է: 2014թ. Իսրայելի ազգային կիբեռ բյուրոյի տվյալներով՝ համաշխարհային անվտանգության տեխնոլոգիաների շուրջ 10%-ն ապահովում է Իսրայելը: Էստոնիան, որի բնակչությունը Հայաստանի բնակչության կեսն է կազմում, արդեն համաշխարհային լիդեր է էլեկտրոնային կառավարման ծառայություններում: Այսպիսով, Հայաստանը պետք է հմտանա ՏՏ որեւէ հստակ ուղղությունում: Ես սա նշել եմ նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը:  

Զարգացող ուղղություններ են տվյալների վերլուծությունը, արհեստական բանականությունը, բլոկչեյնը, իրերի ներցանցը (Internet of things): Այս բոլոր ուղղություններում Հայաստանն ունի ներուժ` դառնալու լիդեր, պարզապես պետք է մտածել մեր ուժեղ կողմերի մասին եւ կենտրոնանալ դրանց ուղղությամբ:
 
Երրորդ կետն այն է, որ Երեւանում պետք է Ինովացիոն թաղամաս ստեղծվի: Դա քաղաքային նախագիծ է, որի շրջանակում ստարտափները եւ նորարար բիզնեսները հավաքվում են հատուկ նրանց համար ստեղծված շրջանում: Այդպիսի շուրջ 80 շրջան կա աշխարհում, օրինակ Բոստոնում կենտրոնացած են բիոտեխնոլոգիական ուղղության վրա: Այս շրջաններին հատուկ է քաղաքային տրանսպորտին հասանելիությունը, wi-fi-ը, տարածքն օգտագործվում է նաեւ համալսարանների կամ այլ ընկերությունների հետ համագործակցության համար: Այն նաեւ ներդրումներ ներգրավելու լավ տարբերակ է: Երեւանը փոքր քաղաք է, այստեղ լավ է աշխատում հանրային տրանսպորտը, wifi-ն արագ է, այստեղ շատ ստարտափներ են գործում: Երեւանն ունի Ինովացիոն թաղամասի կարիք:
 
- Ի՞նչ է Հայաստանին պակասում տարածաշրջանային ՏՏ կենտրոն դառնալու ճանապարհին:
 
-Հայաստանն ունի սեփական տարածաշրջանային մարտահրավերները եւ դժվարությունները, երկու փակ սահման: Պետք է սկսենք ավելի քիչ մտածել Հայաստանի որպես 3-միլիոնանոց շուկայի մասին, եւ ավելի շատ այն պատկերացնենք որպես պոտենցիալ տարածաշրջանային կենտրոն:
 
Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիտարկի այլ փոքր երկրների հաջողակ պատմությունները:
 
ՏՏ ընկերությունները Հայաստանում բավական լավն են: Բնակչությունն էլ բավական կրթված է: Ավելանում են նաեւ կապերը գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների եւ լիդերների հետ: Հայերը գնալով ավելի պահանջատեր են դառնում կառավարության եւ սեփական անձի հանդեպ: Ես մեզ բոլորիս խորհուրդ կտամ ոչ միայն մեծ ակնկալիքներ եւ պահանջներ ունենալ, այլեւ ավելի կոնկրետ պահանջներ, գաղափարներ, որոնք պրակտիկորեն հնարավոր է իրագործել:

Գիրքը ստեղծված է բանավեճերի եւ գործողությունների համար: Մարդիկ հնարավոր է ունենան տարբեր կարծիքներ, ինչը լավ է: Առաջարկում եմ ոչ միայն ուղղակի քննարկում անել, այլեւ բանավիճել, թե ինչպես կարող են ռեալ պրակտիկ լուծումները կյանքի կոչվել:

Սասուն Գրիգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

submit to reddit

Մեկնաբանություններ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



banks
mediamax
sport
bravo