11:28 | 19.10.16 | Նորություններ | 3586

Ամփոփվել են Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնի դասընթացի արդյունքները

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում մի խումբ երիտասարդներ չորս ամիս շարունակ մասնակցել են Enterprise Development using Java Technologies ծրագրին, որն իրականացվում էր IUNetworks ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել տեսական եւ գործնական գիտելիքներ Java եւ Web տեխնոլոգիաների ոլորտում, իսկ ամենաբարձր որակավորում ունեցող 11 դիմորդները հնարավորություն են ստացել մասնակցել պրակտիկայի եւ աշխատանքի անցնել IUNetworks-ում:

‹‹Ծրագրի մասնակիցների ընտրությունն իրականացվել մի քանի փուլով՝ հարցազրույցների եւ թեստավորման միջոցով: Առհասարակ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի առաքելությունն է շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստել ոլորտի ընկերությունների համար: Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը եւս տվեց իր արդյունքը, եւ կենտրոնի իրականացրած կրթական դասընթացների շնորհիվ 11 երիտասարդներ ձեռք բերեցին համախատասխան գիտելիք ու աշխատանք››,- նշել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը: