14:07 | 24.03.16 | Նորություններ | 4538
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ iPhone 6s-ն արդեն հասանելի է սպասարկման կենտրոններում եւ STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում այն կարելի է ստանալ 1 դրամով:
«Ձայնային եւ տվյալների փոխանցման մատչելի ծառայությունների աճող պահանջարկի պայմաններում՝ STARTPHONE սակագնային պլանը լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում՝ հաստատուն տեղ զբաղեցնելով շուկայում: Սակագնային պլանի շրջանակում առաջարկվող բարձրորակ սմարթֆոնների ցանկի համալրումը «iPhone 6s» սմարթֆոնով առավել կբարձրացնի բաժանորդների գոհունակությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի լուծումներից՝ ուղղված հաղորդակցության ծառայությունները հնարավորինս հարմարավետ եւ հասանելի դարձնելուն»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
23 500 դրամ ամսավճարի դիմաց STARTPHONE սակագնային պլանի շրջանակում տրամադրվում է նաեւ ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր եւ 15 000 ՄԲ ինտերնետ: