15:32 | 15.06.15 | Նորություններ | 2818

Վրացական բջջային քարտերի հաշվեկշռի համալրում՝ Telcell տերմինալներով

Telcell-ը տեղեկացնում է, որ այսուհետ վրացական բջջային կապի բաժանորդները, գտնվելով Հայաստանի տարածքում, կարող են համալրել իրենց հաշիվները:

Վրացական SIM քարտերին գումար փոխանցելը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղադրված ավելի քան 1500 Telcell վճարումների ընդունման կետերի միջոցով: Վճարումը կատարվում է հայկական դրամով, իսկ անձնական հաշիվները համալրվում են ակնթարթորեն:

«Թել-Սել» ընկերության բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանն ասել է, որ վերոնշյալ քայլը պայմանավորված է Վրաստանի հետ զբոսաշրջային հարաբերությունների ակտիվացմամբ եւ ՀՀ տարածքից վրացական կապի օպերատորների հաշվեկշիռները համալրելու պահանջարկի ավելացմամբ:

«Ելնելով պահանջարկից՝ մենք վրացական «Նովա Տեխնոլոջի» ընկերության հետ ինտեգրեցինք այդ ծառայությունները մեր համակարգ, ինչպես նաեւ մեր բջջային օպերատորների վճարումները ինտեգրեցինք մեր գործըկերոջ՝ Փեյ Բոքս (Pay Box) վճարային համակարգ»,- ասել է նա՝ հավելելով, որ հետագայում եւս ընդլայնելու են վճարային տերմինալների միջոցով ընդունվող ծառայությունների քանակը: