17:30 | 03.03.15 | Նորություններ | 4549
Beeline-ի «Սմարթֆոն+2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» առաջարկի շրջանակում վաճառված Beeline Smart սմարթֆոնը Հայաստանում բջջային հեռախոսների շուկայի առաջատարների թվում է:
Մարքեթինգային եւ սոցիալական հետազոտությունների միջազգային GFK Group ինստիտուտի իրականացրած հետազոտության տվյալներով` ամենաշատ վաճառված հեռախոսների ցանկում Beeline Smart-ը 2014թ. դեկտեմբերին զբաղեցրել է առաջին տեղը. այդ ամիս վաճառվել է 3712 սմարթոն։
Ընդհանուր առմամբ, 2014թ դեկտեմբերի 19-ին մեկնարկած հատուկ առաջարկի շրջանակում վաճառվել է ավելի քան 5000 Beeline Smart սմարթֆոն:
«2015թ. ընդառաջ Beeline-ն իր հաճախորդներին ընձեռեց եզակի հնարավորություն` ձեռք բերելու ժամանակակից բարձր տեխնոլոգիական Beeline Smart սմարթֆոններ բացառիկ շուկայական պայմաններով: Ակցիայի հաջողության վառ ապացույցն այն է, որ բոլոր հեռախոսներն արդեն իսկ սպառվել էին նախատեսված ժամկետից դեռ շատ առաջ: Հաշվի առնելով սմարթֆոնի մեծ պահանջարկը` մենք այս տարի եւս նախատեսում ենք հանդես գալ նոր առաջարկներով, որոնք մեր հաճախորդներին հնարավորություն կտան ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն եւ այլ սարքավորումներ շատ պարզ եւ հարմար պայմաններով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սմարթֆոն+2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» առաջարկը գործում էր մինչեւ 2015թ. փետրվարի 28-ը: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն եւ ստանալ 2 ամիս մինչեւ 512 կբ/վրկ արագությամբ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունը՝ 29 900 դրամով: