18:09 | 27.02.15 | Նորություններ | 3626

Ակցիա Orange-ից՝ կանխավճարային պլանների բաժանորդների համար

Orange-ը, գարնանային տոների հետ կապված, իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է ավելի մատչելի սակագներ:

Այսուհետ Orange Մեկ կանխավճարային պլանի բաժանորդներն Orange-ի բոլոր բաժանորդների հետ կարող են խոսել, շփվել սոցցանցերում եւ ուղարկել կարճ հաղորդագրություններ 1 դրամ սակագնով՝ կրկնակի երկարեցված ժամկետներով: Այժմ հաշիվը 500 դրամ լիցքավորելու դեպքում 1 դրամ սակագինը կգործի 15 օր շարունակ՝ նախկին 7 օրվա փոխարեն, իսկ 1000 դրամ լիցքավորելու դեպքում՝ 31 օր՝ նախկին 15 օրվա փոխարեն:

Բացի այդ, Սուպեր Պարզ եւ Պարզ կանխավճարային պլանների բաժանորդների համար այսուհետ մշտապես կգործի 15 դրամ սակագինը՝ ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ցանցեր զանգեր կատարելու, կարճ հաղորդագրություններ ուղարկելու եւ բջջային ինտերնետից օգտվելու համար` առանց լիցքավորման պարտադիր պայմանների:

«Գարնան տոներին ընդառաջ՝ շարունակում ենք մեր բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Կանխավճարային պլանների առավել մատչելի սակագներից բացի՝ ունենք մեկ փոփոխություն եւս: Այժմ Orange կանխավճարային ծառայություններին միանալիս անհրաժեշտ է պարզապես ձեռք բերված քարտը լիցքավորել 500 դրամով, նախկինում պահաջվող 1000 դրամ լիցքավորման փոխարեն, եւ այդ գումարն օգտագործել Orange-ի ծառայությունների համար»,-  ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի կանխավճարային պլանների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: