15:19 | 13.10.14 | Նորություններ | 3115

Beeline-ը հոկտեմբերին կթվայնացնի Գանձակ համայնքի հեռախոսային ցանցը

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը, Գանձակ գյուղի բնակիչներին հասանելի կդառնան թվային ֆիքսված կապի եւ ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող եւ նոր բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:    

Երեւան քաղաքի ֆիքսված հեռախոսակապը թվայնացված է 100 %-ով, իսկ հանրապետությունում այս ցուցանիշը գերազանցում է 86 %-ը։

Հայաստանում Beeline-ի լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 13 000 կմ: