12:56 | 11.07.14 | Նորություններ | 3100

Orange-ը ներկայացրել է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը

Orange-ը ներկայացնում է նոր «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը, որը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս կատարել անսահմանափակ զանգեր ու SMS-ներ ցանցի ներսում եւ ստանալ անսահմանափակ բջջային ինտերնետ:

Ծառայություններից օգտվելու համար՝ բաժանորդները կարող են «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակն ակտիվացնել 1 օրով՝ 150 դրամով կամ 7 օրով՝ 700 դրամով:

«Ուրախ ենք լավ նորություններով ներկայանալ մեր Orange Բարեւ, Իմ Երկիրը, Իմ Ընկերները եւ Orange Մեկ կանխավճարային բաժանորդներին: Անակնկալ ունենք նաեւ մեր ամսական բաժանորդագրությունների բաժանորդների համար. Orange-ը բարելավել է իր հաճախորդների հավատարմության ծրագիրը, եւ այսուհետ մեր Դելֆին, Թիթեռ ու Պանտերա բաժանորդներն իրենց ծննդյան տարեդարձների կապակցությամբ բացի ներցանցային 100 SMS-ներից Orange-ից նվեր կստանան 100 ՄԲ բջջային ինտերնետ ծավալ», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի բաժանորդներն «Անսահմանափակ 3-ը 1-ում» տարբերակը կարող են ակտիվացնել՝ զանգահարելով 129 հեռախոսահամարին կամ * 129 # հրահանգի միջոցով: