15:22 | 01.07.14 | Նորություններ | 3663

Մեդիամաքսը վերագործարկել է Adver.am կայքը

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր հիմնադրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում վերագործարկել է www.adver.am կայքը:

Adver.am կայքը ստեղծվել էր մի քանի տարի առաջ որպես միասնական հարթակ՝ Մեդիամաքս ինտերնետային-հոլդինգի նախագծերում գովազդ վաճառելու համար:

Այժմ www.adver.am-ը ներկայանում է որպես համաշխարհային գովազդի ամենահետաքրքիր նորությունները եւ իրադարձությունները ներկայացնող կայք:

Adver.am-ում նաեւ պարբերաբար ներկայացվելու են նյութեր Հայաստանի գովազդի ոլորտի, հայկական ապրանքատեսակների ձեւավորման եւ փաթեթավորման մասին: Ներկայացնելու ենք նաեւ հետաքրքիր ու անսպասելի դիզայներական, ճարտարապետական աշխատանքներ:

Adver.am-ում նախկինի պես հասանելի է Մեդիամաքս ինտերնետային-հոլդինգի նախագծերում գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ բոլոր կայքերի (Mediamax.am, Banks.am, Bravo.am, Auto.am, Itel.am, Sport.Mediamax.am) գովազդային գոտիները, գները, պայմանագրերի օրինակները:

Գործարկվել է նաեւ նախագծի էջը Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/adver.am:

Adver.am-ի ստեղծագործական թիմը պատրաստ է քննարկել ընթերցողների գաղափարները, ինչպես նաեւ առաջարկները դիզայնի եւ գովազդի ոլորտի հետաքրքիր աշխատանքները լուսաբանելու մասին: Առաջարկները կարող եք ուղարկել marketing@mediamax.am հասցեով: