Ռալֆ Յիրիկյանը
09:50 | 26.04.14 | Նորություններ | 3354
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ազդարարել են ջրամատակարարման ենթակառուցվածքի բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին:
Նախաձեռնության շնորհիվ չորս համայնքում` Արմավիրի մարզի Լուկաշին, Հայկավան, Արազապ եւ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղերում, էականորեն կբարելավվի խմելու ջրի հասանելիությունը:
Ծրագրի մեկնարկը տրվել է Լուկաշին գյուղում:
«Եկամտաբերության ցածր մակարդակ ունեցող գյուղերում ջրամատակարարման համակարգերի ստեղծումն ու բարելավումը կենսական նշանակություն ունեն կյանքի որակի բարելավման համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը համայնքներին ունի կարեւոր նպատակ՝ ապահովել խմելու ջրի կայուն մատակարարումը, առանց որի անհնար է պատկերացնել կյանքի նվազագույն որակ, առողջ շրջակա միջավայր եւ տնտեսական զարգացում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն` 60 միլիոն դրամ: Ծրագրի արդյունքներից կօգտվի չորս գյուղերի շուրջ 6 800 բնակիչ: