14:47 | 24.01.14 | Նորություններ | 1252

Մեկնարկել է «Կենգուրու 2014»-ը մաթեմատիկական մրցույթը

«Այբ» կրթական հիմնադրամն արդեն վեցերորդ անգամ Հայաստանում կազմակերպում եւ անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»:

Այս տարի մրցույթը տեղի է ունենալու մարտի  27-ին։ Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Ստեփանակերտի 1252 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը եւ այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 27-ն է:

Հետաքրքրված աշակերտներին եւ նրանց ծնողներին կազմակերպիչները խնդրում են դպրոցից վերցնել մրցույթի համար վճարման վավերապայմանները եւ մինչեւ փետրվարի 27-ը կատարել վճարումը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում: Արցախի աշակերտները վճարում են «Արցախբանկ»-ում:

Մանրամասների համար այցելեք www.kangaroo.am:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո: