Սամվել Հարությունյանը
13:16 | 22.01.14 | Նորություններ | 804
ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ասել է, որ «Քենդլ» նախագծի իրականացման համար հողատարածքի տրամադրման հարցը կլուծվի այս տարվա ընթացքում:
Նրա խոսքով, մոտ ապագայում կառավարությունը կընդունի համապատասխան որոշում:Նախագծի համաձայն, 20 հեկտար հողատարածք կհատկացվի Աբովյան քաղաքի մերձակայքում:
Նախագիծն իրականացվում է Գերմանական DESY, շվեյցարական PSI, Ստեմֆորդի SLAG կենտրոնների եւ Նովոսիբիրսկի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցությամբ: