18:00 | 10.01.14 | Նորություններ | 2912

Ամանորի գիշերը Orange-ի ցանցը կրկին ապահովել է գերազանց որակ

2013թ. դեկտեմբերի 31-ին եւ 2014թ. հունվարի 1-ին Orange Armenia-ի ցանցն ընդհանուր առմամբ սպասարկել է մուտքային եւ ելքային 6 մլն 316 հազ. 179 զանգ: Այդ նույն ժամանակահատվածում Orange-ի բաժանորդներն ուղարկել են 607 181 կարճ հաղորդագրություն:

Orange-ն ուրախությամբ նշել է, որ Ամանորի գիշերը կրկին ապահովվել է կապի գերազանց որակ ու ցանցի անխափան աշխատանք: