12:50 | 12.07.13 | Նորություններ | 2871
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տրամադրել է երկու կարճ համարներ, որոնց օգնությամբ ընկերության բջջային կապի բաժանորդները Երեւան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կարող են վճարել ավտոկայանատեղի ժամանակավոր օգտագործման համար:
ԱրմենՏել-ի բաժանորդների համար գործում է երկու` 1045 եւ 5045 կարճ համար, որոնք համապատասխանաբար նախատեսված են 1 եւ 24 ժամյա ավտոկայանատեղի կտրոնների ձեռք բերման համար:
Մեկ ժամվա կտրոնի արժեքը 100 դրամ է: Ձեռք բերելով այն, ԱրմենՏել-ի բաժանորդը պետք է իր ավտոմեքենայի պետհամարանիշը SMS հաղորդագրության տեսքով ուղարկի 1045 կարճ համարին:
Նմանատիպ SMS-ի ուղարկումը 5045 կարճ համարին հնարավորություն կտա վարորդին 500 դրամով ձեռք բերել 24 ժամվա կտրոն:
Վճարովի կայանման ժամկետի ավարտից 10 րոպե առաջ բաժանորդը կստանա հիշեցնող հաղորդագրություն, որով կառաջարկվի անհրաժեշտության դեպքում ձեռք բերել նոր կտրոն` կայանման ժամկետը ավելացնելու համար: