ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման եւ ինտերնետային ծառայությունների «BlackBerry Complete» փաթեթը:
Ակտիվացնելով այն բաժանորդը ստանում է.
- BlackBerry պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնից;
- BlackBerry Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում;
- Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry Messenger-ի, ինչպես նաեւ հատուկ BlackBerry սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ;
- Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի եւ MySpace-ի` հատուկ BlackBerry սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով;
- Ներառված ինտերնետ:
«BlackBerry Complete» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
Փաթեթ |
Գործողության ժամկետ (օր) |
Ներառված ինտերնետ (ՄԲ) |
Արժեք (դրամ) |
«BlackBerry Complete 1» | 1 | 5 | 120 |
«BlackBerry Complete 7» | 7 | 50 | 1000 |
«BlackBerry Complete 30» | 30 | 500 | 3600 |