14:51 | 14.02.13 | Նորություններ | 5167
Orange-ն այսօր գործարկել է «Orange Մեկ» կանխավճարային սակագնային պլանը:
Սակագնային պլանին միանալով Orange-ի բաժանորդները կստանան ցանցի ներսում 1 դրամ սակագնով զանգահարելու եւ SMS ուղարկելու, ինչպես նաեւ facebook, odnoklassniki, vkontakte, linkedin, hayland, twitter եւ orangeblog կայքերից 1 դրամ/ՄԲ, իսկ մյուս կայքերից՝ 5 դրամ/ՄԲ սակագնով օգտվելու հնարավորություն:
Ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ այս սակագնից օգտվելու համար բաժանորդները պետք է լիցքավորեն հաշիվը 500 դրամով, ինչը թույլ կտա նշված սակագներից օգտվել 7 օր, իսկ 1000 դրամ լիցքավորելու դեպքում նշված սակագները կգործեն 15 օր:
Նշված ժամկետի ավարտից հետո, մինչեւ հաջորդ լիցքավորումը, կգործեն հետեւյալ սակագները. 15 դրամ/րոպե ցանցի ներսում եւ 35 դրամ/րոպե ցանցից դուրս: Ինտերնետի սակագները չեն փոխվի:
Գործող բաժանորդները նոր սակագնային պլանին անցնելու համար պետք վճարեն 1000 դրամ:
Առաջարկը գործելու է մինչեւ ս.թ. մայիսի 15-ը:
«Մեր գործող կանխավճարային բաժանորդների համար եւս նախատեսված է անակնկալ. այսուհետ մեր կանխավճարային բաժանորդները (բացառությամբ «Պարզ» սակագնային պլանի բաժանորդներին) կարող են ստանալ անսահմանափակ SMS-ներ ցանցի ներսում կամ անսահմանափակ բջջային ինտերնետ: Այս տարբերակները կարելի է ակտիվացնել 1 կամ 7 օրվա համար 100 կամ 500 դրամի դիմաց՝ հավաքելով *129#», - ասել է Արամ Մկրտչյանը: