16:20 | 14.01.13 | Նորություններ | 3174
Ամանորի նախաշեմին` 2012թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3 617 584, իսկ 2013 թ. հունվարի 1-ին` 2 773 136 կարճ հաղորդագրություն:
Դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18 962 779, իսկ 2013-ի հունվարի 1-ին` 19 889 200 զանգ:
Ընդհանուր առմամբ` 2012 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2013թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6 390 720 կարճ հաղորդագրություն եւ 38 851 979 զանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է մոտ 4 տոկոսով: