05:25 | 26.11.12 | Նորություններ | 1008

Վաղը Երեւանում կմեկնարկի դրամաշնորհային մրցույթ եւ վենչուրային կոնֆերանս

Երեւան/Մեդիամաքս/. «Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի» (STEP) շրջանակում վաղը Երեւանում կմեկնարկի «Գաղափարից դեպի շուկա» վենչուրային կոնֆերանսը:

Կոնֆերանսը տեղի կունենա Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում նոյեմբերի 27-28-ին, ժ. 10:30, որի ավարտին` նոյեմբերի 28-ին ժամը 14.30-ին կամփոփվեն եւ կհայտարարվեն  դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Վենչուրային կոնֆերանսը եզակի հնարավորություն կընձեռի ծանոթանալու  տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի եւ ճարտարագիտական ոլորտների 50 ծրագրերից ընտրված 21 ներդրումային ծրագրերին, որոնք մշակվել են «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթի շրջանակում: