Երեւան/Մեդիամաքս/. Այսօր լրացել է Telcell-ի եւ Օրանժ-ի համագործակցության 3 տարին ։
«Telcell-ը, միաժամանակ 400-ից ավելի վճարումների ընդունման կետեր տրամադրելով ՀՀ գրեթե ողջ տարածքում, սատարեց Օրանժ ընկերության մուտքը, որպես երրորդ օպերատոր ` իր վրա վերցնելով բաժանորդների սպասարկման ծառայության մի մասը, որը զգալի աջակցություն էր ծառայությունների մատուցման ոլորտ նոր մուտք գործող խոշոր ընկերության համար», - ասված է Telcell-ի հաղորդագրության մեջ:
3 տարիների ընթացքում Օրանժի բաժանորդները իրականացրել են ավելի քան 4,5 մլն վճարումներ Telcell պրոցեսինգային համակարգի միջոցով։