01:28 | 10.10.12 | Նորություններ | 3071

ԱրմենՏելը պարգևատրվեց Գործատուների միության պատվոգրով

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) պարգևատրվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) պատվոգրով որպես կայուն աշխատատեղեր ստեղծող և տարբեր բարեգործական ծրագրեր հովանավորող կազմակերպություն:
 
Հաղթող կազմակերպություններն որոշվել են հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած ուսումնասիրություններն, ինչպես նաև այն վիճակագրական տվյալները, որոնք տրամադրվել են տարածքային կառավարման մարմինների կողմից, հայտնել են ընկերությունում:

«Այս պատվոգիրն  ԱրմենՏել ընկերության ձեռքբերումներից մեկն է. այն ոչ միայն ոգեշնչում է, այլ նաև պարտավորեցնում սոցիալական պատասխանատվության ոլորտում ձգտել լավագույն արդյունքների մեր բաժանորդների, աշխատակիցների, գործընկերների և պետության համար», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Լինելով առաջատար կազմակերպություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտում` ԱրմենՏել ընկերությունն օրինակելի կեցվածք ունի թե´ որպես խոշոր գործատու, թե´ որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն: Շատ գովելի կլինի, երբ այլ կազմակերպություններ նույնպես հետևեն այս ընկերության օրինակին և իրենց փոքր բաժնեմասով խթանեն երկրի տնտեսական և սոցիալական ոլորտի զարգացումը»,- նշել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: