05:17 | 27.09.12 | Նորություններ | 3390

ԱրմենՏել-ը 3 անգամ նվազեցնում է VPN ծառայության սակագները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է VPN ծառայության (Virtual Private Network –վիրտուալ մասնավոր ցանց) սակագների զգալի նվազեցման մասին:

1Մբ/վ թողունակությամբ վիրտուալ ցանցից օգտվելու սակագնային փաթեթի ամսական վճարը նախկին 44 000 դրամի փոխարեն այժմ 15 000 դրամ է:

20Մբ/վ-ից ավել թողունակություն ունեցող մասնավոր ցանցում յուրաքանչյուր մեկ մեգաբիթի արժեքը կազմում է 10 000 դրամ նախկին 24 450 դրամի փոխարեն:

Սակագնային փաթեթի արժեքը կախված չէ միացման տեխնոլոգիաներից եւ նույնն է ինչպես Ethernet, DSL այնպես էլ օպտիկամանրաթելային մալուխի միացման պարագայում:

«Հայաստանի տարածքում տվյալների փոխանցման ժամանակակից սեփական ենթակառուցվածքի առկայությունը հնարավորություն է ընձեռում մեզ կորպորատիվ հաճախորդներին առաջարկել այնպիսի ծառայություն, որի միջոցով հնարավոր է ստեղծել մեկ միասնական կորպորատիվ ցանց տարբեր տարածքներում գտնվող գրասենյակների համար: Նվազեցնելով VPN ծառայության սակագները` Հայաստանի միասնական օպերատորն իր հաճախորդներին առաջարկում է ոչ միայն փոխանցվող տեղեկատվության բարձր արագության եւ գաղտնիության ապահովում, այլեւ հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ կազմակերպել բիզնես գործընթացները», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: