13:09 | 25.06.12 | Նորություններ | 4157

Orange-ում 30 դրամ/րոպե սակագին Եվրոպայի ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարելու համար

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից մինչեւ օգոստոսի 31-ը Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է Եվրոպայում գտնվող իրենց ընկերների եւ հարազատների ֆիքսված հեռախոսահամարներին զանգահարել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով` նախկին 85 կամ 95 դրամ/րոպե սակագնի փոխարեն: Միջազգային զանգերի «Բարեւ Եվրոպա» առաջարկն ներառում է եվրոպական հետեւյալ երկրները` Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուսեմբուրգ, Լեհաստան եւ Շվեդիա:    

«Լինելով եվրոպական օպերատոր, մեծ ուրախությամբ ցանկանում ենք այս ամառվա ընթացքում մեր բաժանորդներին հիրավի աննախադեպ հնարավորություն ընձեռել Եվրոպայի մի շարք երկրներ զանգահարել այնպիսի սակագնով, որը միանգամայն համեմատելի է Հայաստանում ցանցից դուրս զանգերի համար գործող սակագների հետ»,- ասել է Օրանժ Արմենիա ընկերության Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: