17:01 | 08.06.12 | Նորություններ | 3149

Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան հետեւել ԵՎՐՈ 2012-ի խաղերին SMS-ների միջոցով

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հետ մեկտեղ մեկնարկեց Orange-ի ֆուտբոլային նախագծերից մեկը` SMS հեռարձակում ծառայությունը:

Նախագծի շրջանակներում Orange-ի բաժանորդները SMS հեռարձակում ծառայության շնորհիվ իրական ժամանակում կտեղեկանան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ցանկացած խաղում խփված գոլերի եւ խաղի վերջնական հաշվի, հանդիպման մեկնարկի եւ ավարտի, 11 մետրանոցների եւ դեղին քարտերի, ինչպես նաեւ խաղերի մյուս կարեւոր պահերի մասին անմիջապես հեռախոսից:

SMS հեռարձակում ծառայությանը կարելի է բաժանորդագրվել` 1012 կարճ համարին ուղարկելով “euro” բանալի բառը, որից հետո բաժանորդը կսկսի ստանալ ծանուցումներ խաղերի ընթացքի մասին: Ստացված մեկ SMS-ի արժեքն է 15 դրամ: