17:21 | 03.05.12 | Նորություններ | 1913

ԱրմենՏել-ը Նոր Նորքում վաճառքի նոր գրասենյակ է բացել

Երեւան: Մեդիամաքս:ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) այսօր Նոր Նորքում սպասարկման եւ վաճառքի նոր գրասենյակ է բացել:

Գրասենյակը գտնվում է Ավետիսյան 48/1 հասցեում` «Սթար» սուպերմարկետի տարածքում; այն աշխատելու է առանց հանգստյան օրերի` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, հայտնել են ընկերությունում:
 
«Բացելով վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակ` մենք փորձում ենք մեր ծառայություններն ավելի մոտ դարձնել մեր հաճախորդներին: Հեռախոսների եւ պլանշետների մեծ տեսականին, ինչպես նաեւ մեր կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակն այժմ հասանելի է «Սթար» սուպերմարկետի այցելուներին»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: