17:40 | 09.09.11 | Նորություններ | 2519

Intel-ը առաջարկներ է ներկայացրել \"Մեկ աշակերտին մեկ համակարգիչ\" ծրագրի շրջանակում

Երեւան: Մեդիամաքս: Intel ընկերության ներկայացուցիչներն այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին առաջարկներ են ներկայացրել \"Մեկ աշակերտին մեկ համակարգիչ\" ծրագրի շրջանակում:

Արմեն Աշոտյանն ասել է, որ համակարգչային հագեցվածության ավելացումը  առաջնային հարցերի է կրթական բարեփոխումների համատեքստում: Այսօր Հայաստանում 22 աշակերտին բաժին  է ընկնում մեկ համակարգիչ, ինչը մոտ է եվրոպական միջին ցուցանիշին:

\"Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք բարելավել այդ ցուցանիշը: Մեզ հատկապես հետաքրքրում են հայերեն ծրագրերով համակարգիչներ\",- նշել է նախարարը:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթական ոլորտի համակարգչայնացման գործընթացում Intel ընկերության մասնակցության հնարավորությունները: