18:53 | 11.05.11 | Նորություններ | 1780

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հանդիպեց վանաձորցի ուսանողների հետ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր հանդիպել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:

“Հավակնոտ ծրագրեր կյանքի կոչելու հարցում շատ կարեւոր է կառավարման մշակույթի ընտրությունը: Աշխատակիցների միջանձնային հարաբերությունները, նրանց արդյունավետ հաղորդակցվելը եւ թիմային աշխատանքը նպաստում են կազմակերպության դրական հեղինակության ստեղծմանն ու բարձր վարկանիշի պահպանմանը: Դրան զուգահեռ, չափազանց կարեւոր է յուրաքանչյուրի հմտությունների բացահայտումը. դա մի ճանապարհ է, որն ապահովում է աշխատակիցների խրախուսումն ու առաջխաղացումը: Այդ ամենի հիմքում, սակայն, ամենկարեւորը` կազմակերպության կարգուկանոնին հետեւելու եւ մյուսներին ուղղորդելու` ղեկավարի հարգալից օրինակն է”- ուսանողներին ասաց Ռալֆ Յիրիկյանը: