16:33 | 06.05.11 | Նորություններ | 2892
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը դարձել է “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” Հայաստանի դպրոցականների առաջնության չեմպիոն “Արմադա” թիմի կորպորատիվ հովանավոր:
Ապրիլի 30-ին “Արմադա” թիմը հաղթեց դպրոցական թիմերի առաջնությունում եւ կներկայացնի Հայաստանը “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունում:
“ԱրմենՏել” ընկերությունը մեծ նշանակություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրերին: Մենք մշտապես սատարում ենք ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ` այդ թվում “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” խաղի անցկացմանը: Վստահ եմ, որ հայ դպրոցականների թիմը պատվով կներկայացնի մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” խաղի դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 14-15 Գոմել քաղաքում (Բելառուսի Հանրապետություն):