Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորի` շուկա մտնելու օրը շարունակում է գաղտնիք մնալ, այսօր ասել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` Բրունո Դյութուան ընդգծել է, որ ընկերությունը կպահի տված խոստումը եւ կսկսի ծառայություններ մատուցել մինչեւ տարեվերջ: